...

Տիկնոջ զայրույթը հասկանալի է

Տիկնոջ զայրույթը հասկանալի է

«Դրեք ու համեմատեք նախկին ու նոր որոշումները և կտեսնեք՝ առաջադիմություն կա՞, թե՞ ոչ։ Հիմա ընտրական վեճ կլուծեն՝ կտեսնենք. նախկիններին մեղադրում էին, թե դակում են, տեսնենք իրենք չե՞ն դակում, իրենց սրտի դատարանն է»։

Սա հատված էր 168.am կայքին ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի տված հարցազրույցից:

«ՉԻ». Այն, որ գործող իշխանությունները ձախողեցին Սահմանադրական դատարանի բարեփոխումը, կասկած չի հարուցում: Այնպես ձախողեցին, որ ոչ միայն վիժեցրեցին երկրի թիվ մեկ ամբաստանյալի դատավարությունը, այլ նաև հնարավոր է երկիրը առաջիկայում մղեն նոր ցնցումների:

Բայց եթե Ալվինա Գյուլումյանը մի փոքր անկեղծ լիներ, ապա կխոստովաներ, թե իրենց հետ ինչ կպատահեր, եթե որոշեին մի ընդդիմադիրի խաթր հակասահմանադրական ճանաչել քրեական օրենսգրքի մի հոդված: Նախկին դատարանը նմանատիպ գործն անգամ վարույթ չէր վերցնի:

Մյուս կողմից՝ տիկնոջ զայրույթը հասկանալի է: Ինչո՞ւ ինքը կամ Ֆելիքս Թոխյանը այսօր պետք է գործազուրկ լինեն, իսկ Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանը և մյուսները բազմած լինեն Բարձր դատարանում ու որոշեն Քոչարյանի հայցի ճակատագիրը: Ինչո՞ւ իրենք զրկվեցին առոք-փառոք ծերություն ունենալու հեռանկարից և այն շռայլվեց արժանիքներով իրենցից ոչնչով ավելի աչքի չընկնող անձանց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   759 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ