...

Հաստատ մի բան գիտեն, բայց լավ չգիտեն

Հաստատ մի բան գիտեն, բայց լավ չգիտեն

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը նախազգուշացում է հայտարարել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:

«Ուզում եմ կանոնակարգ օրենքի հիշատակածս հոդվածի և սահմանած իրավասությունների բերումով՝ նախազգուշացում հայտարարել նաև Ալեն Սիմոնյանին. ինքը գիտի ինչի համար»,- ասել է ԱԺ խոսնակը:

«ՉԻ». Սա հիշեցրեց մեզ մի շարք հեքիաթներում թագավորի ցանկություններից մեկը. «Գնա այնտեղ, չգիտեմ՝ որտեղ, բեր այն, չգիտեմ՝ ինչ»:

Փոխխոսնակին նախազգուշացում հայտարարելը միգուցե զարմանալի է, բայց՝ նորմալ է: Իսկ ահա հիմնավորումը արտառոց է. ի՞նչ է նշանակում՝ ինքը գիտի ինչի համար: Դա ինչ-որ նոր իրավական կամ քաղաքական տերմի՞ն է:

Պատկերացնում ենք, Ալեն Սիմոնյանն էլ համաձայն չէ այդ նախազգուշացման հետ և դատարան է դիմում, ու հայցում գրում է, թե ինքը մի բան է ասել, Արարատ Միրզոյանն այդ մասին գիտի, ու դրա համար իրեն նախազգուշացում են տվել: Ծիծաղելի է: 

Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը հանրության կողմից քվե ստացած պատգամավորներ են և պարտավոր են հաշվետու լինել իրենց գործողությունների համար և չպետք է ինչ-որ անհասկանալի կոդավորված մտքերով որոշումներ կայացնեն: Մեզ հետաքրքիր է, թե ինչի համար է ԱԺ փոխխոսնակը նախազգուշացում ստացել: Դա միայն Արարատ Միրզոյանի և Ալեն Սիմոնյանի գործը չէ: Եթե իրենք իրար մեջ խնդիրներ ունեն, թող գնան, «ՏԵՑ-ի կռուգում» հարաբերություններ պարզեն, իսկ ահա խորհրդարանում նման բան չպետք է լինի:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   2620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ