...

Հավաստի «կիրգիզներ»

Հավաստի «կիրգիզներ»

Քոչարյանական ֆեյքերը օրվա ընթացքում տարածել են ֆեյսբուքյան մի ռուսախոս օգտատիրոջ գրառումը, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

«ՉԻ». Իհարկե, հետո այդ օգտատերը ասել է, որ տեղեկությունը իրեն հայտնել է Բեռլինի հյուրանոցներից մեկում աշխատող մի վրացի կին, հետո պարզվել է, որ հայկական պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգացել է հրավիրող, այսինքն՝ գերմանական կողմը, բայց դե, դա արդեն կարևոր չէ: Կարևորը մի բան գրեն, տարածեն:

Լավ մեթոդ է. անխափան ու անխոցելի: Մի երկու բան էլ մենք այդ ոճով գրենք, գուցե տարածեն: Օրինակ, մինչև «ԱրմենՏելը» հունական ՕՏԷ ընկերությանը վաճառելը Ռոբերտ Քոչարյանին ընտանյոք հանդերձ հրավիրեցին Հունաստան, որտեղ նրան ճոխ զբոսանավ հատկացրին, ինքը կղզիներով շրջում էր, վայելում շքեղ կյանք, բացահայտում կյանքի քաղցրության նոր հորիզոններ: Հետո եկավ Հայաստան ու կասկածելի գործարքի շնորհիվ Հայաստանի կապի ոլորտը երկար ժամանակով ու մենաշնորհային պայմաններով տրվեց հույներին: Դա հայտնել է Կորֆու կղզում աշխատող մակեդոնացի ջրասուզակը: 

Կամ Քոչարյանի տղան Մոսկվայի ռեստորաններից մեկում 2 հազար դոլարանոց շամպայններ էր պատվիրում: Դա մեզ պատմել է այդ ռեստորանի ղըրղզ մատուցողը: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ