...

Հայաստանի խնդիրները հորով-մորով է արել

Հայաստանի խնդիրները հորով-մորով է արել

«Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«ՉԻ». Վերջին միտքն ընդհանրապես սպանում է: Հայաստանի խնդիրները հորով-մորով է արել, անցել է միջազգային հարաբերություններին: Եթե Պուտինը խոսքի մեջ որևէ երրորդ երկրի անուն է հիշատակել, դա դեռ չի նշանակում, թե միջազգային հարաբերություններն եք քննարկել:

Չի բացառվում, որ Պուտինը խոսել է Սյունիքի մասին, իսկ Փաշինյանը այդ տարածքն արդեն դիտարկում է միջազգային հարաբերությունների համատեքստում:

Եթե Փաշինյանն ասեր, որ Պուտինը հատ-հատ հետաքրքրվել է ընտանիքի անդամների մասին, ավելի շուտ կարելի էր դրան հավատալ, քան նրան, որ քննարկել են միջազգային հարաբերությունները: Հա, երևի կիսվել ու խորհուրդ է հարցրել, թե ինչ անի Ուկրաինայում կամ ինչպես դիմակայի Նավալնու վերաբերյալ միջազգային ճնշումներին:

Ստելու համար էլ է խելք պետք, որ ասվածը միանգամից ծիծաղ չառաջացնի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ