...

Հարցնողին պատասխանող է պետք

Հարցնողին պատասխանող է պետք

Բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանը «շրջապատված է չորս բավական մեծ ավտորիտար երկրներով՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան», արձագանքել է. «Ռուսաստանը մեր հարևանը չի»:

«ՉԻ». Մեկը մեկին հայտնի անեկդոտն է, որ Ստալինը Բերիային երկու հրաման է տալիս. 

1. գնդակահարել Պոլիտբյուրոյի բոլոր անդամներին,

2. Լենինի դամբարանը կանաչ ներկել:

Բերիան հարցնում է՝ բայց ինչի՞ կանաչ, Ստալինն էլ քմծիծաղում է. «Ես գիտեի, որ առաջին հրամանի հետ կապված հարցեր չեն առաջանա»:

Հիմա լրագրողը երկու դիտարկում է արել.

1. Հայաստանը շրջապատված է ավտորիտար երկրներով,

2. այդ երկրներն են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը:

Երկրիս ղեկավարը այսքանի մեջ մենակ երկրորդ կետին է անդրադառնում, որ Ռուսաստանը մեր հարևանը չի:

Այսինքն, առաջին կետի հետ կապված խնդիր չկա, համաձայն է, որ այդ չորս երկրները ավտորիտար են: 

Լավ, Ադրբեջանն ու Թուրքիան դեռ մի կողմ, ինչի՞ ես թողնում, որ բրիտանացի լրագրողը որակումներ տա Իրանին: Ռուսաստանն էլ ջհանդամ: Կարելի էր ասել, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է, դաշնակիցը, հազար տարվա հարևանը, որի հետ հարաբերությունները կարևոր են, մի խոսքով, ընդգծել, որ Իրանի ավտորիտար լինել-չլինելը Արևմուտքի գնահատականն է, ոչ թե Հայաստանի: 

Ռուսաստանը մեր հարևանը չի. փայլուն աշխարհագրական գիտելիքներ ունի: Միայն դա ցուցադրեց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ