...

Հայկական շարիաթի առանձնահատկությունները

Հայկական շարիաթի առանձնահատկությունները

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն օրերս նախարարությունում դրես-կոդ է մտցրել. «Տղամարդիկ պետք է աշխատանքի ներկայանան դասական (գործնական) ոճի կոստյումով, բաց կամ մուգ երանգի վերնաշապիկով և փողկապով: Աշխատանքի չեն կարող ներկայանալ մարզական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, սպորտային կոշիկներով, ոչ պատշաճ սանրվածքով: Կանայք՝ դասական ոճի, մեղմ երանգի հագուստով: Չեն կարող ներկայանալ մարզական, երեկոյան, տոնական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, չափից ավելի կարճ կամ թափանցող զգեստներով, պատռվածքներով ջինսե տաբատներով, ճչացող դիմահարդարմամբ, զարդերով, ոչ պատշաճ սանրվածքով»:

«ՉԻ». Շատ տարիներ առաջ Երևանում մի ողբերգական դեպք էր պատահել. Երիտասարդականի մոտ ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսից հնդիկ ուսանողուհի էր ընկել ու մահացել, որից հետո արգելվեց ԿԱՎԶ-ների շահագործումը Երևանի ուղևորատար երթուղիներում: Այդ առթիվ քաղաքական գործիչներից մեկը հայտարարեց, թե իրականում ԿԱՎԶ-ի մաֆիան պարտվեց «Գազելների» մաֆիային:

Հիմա մեր մոտ այնպիսի տպավորություն է, որ հագուստ-կոշիկի բիզնեսում պայքար է ընթանում դասական և մարզական ոճի հագուստեղենի մաֆիաների միջև: Ու ոնց որ թե դասականն առայժմ կրում է: Սվիտեր, թափանցիկ, ջինսե, գժական հագուստներ վաճառողները հաստատ տակ են տալու: Նույնը՝ մարզական կոշիկի, կրոսովկայի գործ անողները:

Վարսավիրների վիճակն էլ է բարդանալու. այլևս կանանց գոռգոռացող... է, էս ի՞նչ ենք ասում, ճչացող մակիյաժ չեն անելու, ոչ պատշաճ սանրվածքների պատվիրատուներ չեն լինելու: Ֆինանսական կորուստներն ակնհայտ են: 

Սա դեռ հեչ. բանն այն է, որ այս դրես-կոդը տարածվելու է նաև նախարարություններ, պետական գերատեսչություններ այցելող քաղաքացիների վրա: Այսինքն՝ նախարարության հետ կապ չունեցող մի կին ինչ-որ գործով գնում է նախարարություն, իրեն ներս չեն թողնում, ասում են՝ տիկին, ձեր էդ դոշի մասը բացոտ է, սանրվածքն էլ մի տեսակ գրգռիչ է: Ստիպված այդ կինը պիտի գնա տուն, շորերը փոխի, գնա վարսավիրանոց, մազերը ուղիղ ֆենի, նոր հետո գնա նախարարություն: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ