...

Հայկական շպռոտի առանձնահատկությունները

Հայկական շպռոտի առանձնահատկությունները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Սեփական օրինակով ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախկիններն ամեն ինչի ընդունակ են։

Այդ թվում՝ սոված վիճակում այս ժամին շպռոտի գժական կոնսերվ բացելու։ Բարի ախորժակ, «լափամանից կտրված անկուշտներ»:

Շատ-շատերի մոտ այս գրառումը տարակուսանք էր առաջացրել, թե յանի էս ի՞նչ է գրել Արմեն Աշոտյանը: Թերևս, մենք էլ տարակուսանքի մեջ մնայինք, եթե պատահաբար մեր աչքով չընկներ երգչուհի Շպռոտի ֆեյսբուքյան լայվը: 

Շպռոտն այդ լայվում լիքը քննադատում է բոլորին՝ նախկիններին, ներկաներին: Նաև գրել էր. «Ես նախկիններին չեմ սատարում, ես նախկինների փողերն եմ ուզում տեսնեմ Հայոց Բանակի մեջ։ Ես Նոր իշխանությանը չեմ սատարում, որովհետև դուք զիջող եք, իսկ ես Քյալ Հայ»:

Բոլորը Շպռոտի համար հող տվող են, բոլոր նախկին ղեկավարները, Նիկոլը՝ առավել ևս, բայց պահանջում է, որ նախկիններն իրենց թալանածը ետ բերեն, հանձնեն ժողովրդին, բանակին ու էլի ինչ-որ տեղեր:

Դե, մարդ է, խոսել է, խելքին եկածը ասել է, ու Արմեն Աշոտյանը սրանից նեղվել է: ՀՀԿ փոխնախագահ մարդ ես, Շպռոտն ո՞վ է, որ անդրադառնում ես նրան:

Աշոտյանը ակնարկում է, որ իրենց իշխանության օրոք Շպռոտին տիրություն են արել, կերակրել են, լավ աչքով են նայել: Ահա, հենց այստեղ է ձեր պրոբլեմներից մեկը: Գիտե՞ք, ինչքան քյարթու, ռաբիզ դեմք եք աճեցրել: Ռաբիզի ձկնաբուծարան էիք սարքել, այնտեղից ձկնկիթները գցում էիք մշակութային դաշտ, մեծանում, Շպռոտ էին դառնում:

Գիտե՞ք, ինչ անկապ, էն ամենացածր որակի, պլենդուզից էլ ցածր, ցածրաճաշակ դեմքերի եք ՀՀ վաստակավորի կոչում տվել: Իհարկե՝ Քոչարյանից սկսած: Մի հատ նայեք, էլի, թե ում եք ձեր օրոք կոչումներ ու տարատեսակ պարգևներ տվել՝ Արմենչիկով, բանով: Շպռոտը ձեր զարգացրած մշակույթի պտուղն է, ինչի՞ եք նեղվում: Մենք պիտի նեղվենք, որ մեր մշակութային դաշտն այսպիսի ողբալի վիճակում է, վիճակ, որին նաև դուք եք հասցրել: 

Ու վերջում. հետաքրքիր է, որ Արմեն Աշոտյանն ասում է՝ լափաման, չի՞ ջոկում, որ դրանով իրենց իշխանությունն է որակում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1756 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ