...

Հայրենիքի զրոները

Հայրենիքի զրոները

Պարզվում է՝ 00ՕՕ000 պետհամարանիշի աճուրդին, որի մասին «ավետել» էր Նիկոլ Փաշինյանը, մասնակցելու համար գրանցվել է 98 հոգի: Համարանիշի սկզբնական գինը 50 հազար դոլար է:

«ՉԻ». Այսինքն, 98 հոգի պատրաստ է առնվազն 50 հազար դոլար վճարել մի հատիկ համարանիշի համար: Էս 98 հոգու մեծ մասը, այսպես ասած, մեր տնտեսական էլիտայի ներկայացուցիչներն են:

Չեն ափսոսի, համարանիշի համար կվճարեն, մինչդեռ 50 հազար դոլարով կարելի է արցախցի բռնագաղթված ընտանիքներից մեկի համար տուն, բնակարան գնել: 98 ընտանիքի այս էլիտան կարող է ուրախություն պարգևել:

Իսկ սրանք պատրաստ են ավելի շուտ այդ գումարը տանել, ջուրը գցել, քան թե օգնել նեղության մեջ գտնվող հայրենակիցներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   565 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ