...

Հեշտ ու համեղ. Անտառապահի տապակա

Հեշտ ու համեղ. Անտառապահի տապակա

Պատրաստեք տավարի մսով, կարտոֆիլով ու սնկով այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ տավարի փափկամիս
  • 800 գ սունկ
  • 3 գլուխ սոխ
  • 150 գ կարագ
  • 6-8 հատ կարտոֆիլ
  • 300 գ թթվասեր
  • 3-4 ճյուղ սուսամբար
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխը կիսաօղակաձև կտրատեք: Կտրատեք նաև սունկը:
  2. Թավայի մեջ դրեք կարագը, տաքացրեք: Ավելացրեք կտրտած սոխը, տապակեք մինչև թափանցիկ դառնալը: Սոխին ավելացրեք կտրտած միսը, 7 րոպե տապակեք: Լցրեք սունկը, աղ արեք, միասին 20-25 րոպե տապակեք: Վերևում շարեք հաստ տաշեղների ձևով կտրատած կարտոֆիլը, աղ ու պղպեղ արեք: Թավան ծածկեք կափարիչով, և սնկերով ու բանջարեղենով միսը շոգեխաշեք մինչև պատրաստ լինելը: Անհրաժեշտության դեպքում մի քիչ ջուր ավելացրեք:
  3. Պատրաստ լինելուց րոպեներ առաջ ավելացրեք թթվասերը, սուսամբարի տերևները: Մատուցելուց առաջ տերևները հեռացրեք:
  4. Միսը և բանջարեղենը մատուցեք շոգեխաշելու ընթացքում առաջացած սոուսի հետ մեկտեղ:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ