...

Հեշտ ու համեղ. Դդմիկով ու մսի խճողակով «տակառիկներ»

Հեշտ ու համեղ. Դդմիկով ու մսի խճողակով «տակառիկներ»

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 3 ոչ մեծ դդմիկ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • արևածաղկի ձեթ՝ տապակելու համար
  • 500 գ տավարի մսի խճողակ
  • 1 փունջ մաղադանոս
  • 1 փունջ համեմ
  • 50 գ պինդ պանիր

Պատրաստման եղանակը

  1. Դդմիկները լվացեք ու 3-4 սմ բարձրությամբ մասերի բաժանեք: Գդալով կամ պատառաքաղով հեռացրեք դդմիկների պտղամիսը՝ թողնելով «հատակը»: Պտղամիսը թողեք միջուկի համար:
  2. Ձիթապտղի ձեթի մեջ տապակեք սոխն ու գազարը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մսի խճողակն ու դդմիկի պտղամիսը: Երբ միսը մի փոքր կարմրի, ավելացրեք կտրտած մաղադանոսն ու համեմը:
  3. Դդմիկները լցոնեք մսի խճողակով, շարեք փայլաթիթեղով պատված տապակի մեջ: Յուրաքանչյուր «տակառիկի» վրա լցրեք քերած պանիր: Տապակը 25-30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ