...

Հեշտ ու համեղ. Նոր կարտոֆիլը՝ շաքարահյութի մեջ

Հեշտ ու համեղ. Նոր կարտոֆիլը՝ շաքարահյութի մեջ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 450 գ մանր նոր կարտոֆիլ
  • 2-3 ճ.գ. բուսական յուղ
  • 3 ճ.գ. սոյայի սոուս
  • 3 ճ.գ. մեղր
  • 1 պճեղ սխտոր
  • 1 ճ.գ. քունջութի սերմ

Պատրաստման եղանակը

  1. Լավ լվացեք ու չորացրեք կարտոֆիլը: Միջին ուժգնության կրակի վրա մեծ թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Կարտոֆիլը մեկ շերտով շարեք թավայի մեջ: 20 րոպե տապակեք: Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ թավան թափ տվեք, որպեսզի կարտոֆիլը հավասարաչափ տապակվի:
  2. Խառնեք սոյայի սոուսը, մեղրը, մանրացրած սխտորը և ստացված խառնուրդը լցրեք արդեն ներսից փափկած կարտոֆիլի վրա: Անընդհատ խառնելով՝ 4-5 րոպե պատրաստեք մինչև սոուսը խտանա, իսկ պատրաստի կարտոֆիլի կեղևը փայլուն դառնա: Թավան հանեք կրակի վրայից, կարտոֆիլի վրա լցրեք քունջութն ու խառնեք: Լցրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ