Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
2 բաժնի համար
- 300 գ բազուկ
- 1 հատ թուրինջ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 50 գ նուշ
Պատրաստման եղանակը
- Բազուկը 1,5-2 ժամ եփեք: Հովացրեք, մաքրեք ու քերիչով քերեք:
- Մաքրած թուրինջը մասնատեք, թաղանթը հեռացրեք, կտրտեք:
- Բազուկն ու թուրինջը խառնեք խորը պնակի մեջ: Աղ ու պղպեղ արեք: Ձիթապտղի ձեթ լցրեք, խառնեք, լցրեք աղցանամանի մեջ: Նուշը կտրատեք, լցրեք աղցանի վրա ու մատուցեք: