...

Հեշտ ու համեղ. Ծաղկակաղամբով, կոճապղպեղով ու կարիով կրեմ-ապուր

Հեշտ ու համեղ. Ծաղկակաղամբով, կոճապղպեղով ու կարիով կրեմ-ապուր

Պատրաստեք այս համեղ կրեմ-ապուրը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 1 կտոր կոճապղպեղ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 800-900 գ ծաղկակաղամբ
  • աղ, աղացած կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1-1,5 թ.գ. կարի
  • 1 լ ջուր կամ բանջարեղենի արգանակ
  • 70-100 մլ 20 տոկոս յուղայնության սերուցք

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մանր կտրատեք: Սխտորը ճզմեք: Կոճապղպեղը մանր քերեք (1-1,5 թ.գ. քերած կոճապղպեղը բավարար է):
  2. Կաթսան տեղադրեք միջին ուժգնության կրակի վրա, մեջը տաքացրեք բուսական յուղը: Յուղի մեջ տապակեք սոխը մինչև փափկելը: Ավելացրեք սխտորն ու կոճապղպեղը ու մոտ կես րոպե տապակեք:
  3. Ավելացրեք ծաղկակաղամբի կտորները: Ավելացրեք աղը, աղացած կարմիր պղպեղն ու կարին:
  4. Ծաղկակաղամբի վրա լցրեք տաք ջուրը, եռացրեք, մոտ 10-15 րոպե եփեք մինչև ծաղկակաղամբի փափկելը:
  5. Ապուրը հանեք կրակի վրայից, բլենդերով հարեք: Ավելացրեք սերուցքը, ևս մեկ անգամ հարեք:
  6. Ապուրը լցրեք կաթսայի մեջ, նորից դրեք կրակին: Միջին ուժգնության կրակի վրա մեկուկես, երկու րոպե տաքացրեք: Լցրեք ափսեների մեջ ու մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   284 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ