...

Հեշտ ու համեղ. Բադրիջաններով ու նռան հյութով աղցան

Հեշտ ու համեղ. Բադրիջաններով ու նռան հյութով աղցան

Թուրքական խոհանոցում բադրիջաններից պատրաստված ուտեստները բազմաթիվ են, այստեղ բադրիջանն իրավամբ բանջարեղենների արքան է ու հրաշալի համադրվում է այլ բաղադրիչների՝ մասնավորապես պանրի ու նռան հետ:

Բաղադրիչները

  • 4 միջին չափի բադրիջան
  • 2 կարմիր քաղցր տաքդեղ
  • 1 փոքր գլուխ սոխ
  • փոքր փունջ անանուխ
  • 1 պճեղ սխտոր
  • 200 գ բրինզա պանիր
  • 2 ճ.գ. նռան հյութ
  • 1 կիտրոնի հյութ
  • 1/2 թ.գ. աղացած դարչին
  • 1 թ.գ. զիրայի սերմեր
  • ձիթապտղի ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Տաքդեղները բոլոր կողմերից խորովեք, անմիջապես տեղադրեք պոլիէթիլենային փաթեթների մեջ ու թողեք մոտ 10 րոպե: Հետո հովացրեք, մաքրեք կեղևից ու սերմերից, կտրատեք ոչ շատ բարակ շերտերով:
  2. Բադրիջանները 2-3 սմ հաստությամբ շրջանաձև կտրատեք, վրան աղ ու աղացած դարչին ցանեք: Խորովեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  3. Բրինզա պանիրը քառակուսիաձև կտրատեք, իսկ սոխը՝ կիսաօղակների ձևով: Սոխի վրա կիտրոնի հյութ ցանեք: Անանուխի ցողունները հեռացրեք, տերևները կտրատեք:
  4. Սխտորը ճզմեք, մաքրեք ու կտրատեք: Փոքր պնակի մեջ լցրեք սխտորը, զիրան, աղն ու պղպեղը, ճզմեք: Պնակի մեջ ավելացրեք նռան հյութն ու 4 ճ.գ. ձիթապտղի ձեթը:
  5. Ափսեի մեջ տեղադրեք խորոված բադրիջաններն ու տաքդեղները, ավելացրեք բրինզա պանիրը, սոխը: Լցրեք նռան սոուսը ու աղցանը զարդարեք կտրտած անանուխով:

Խորհուրդ: Եթե սիրում եք նուռ, կարող եք ավելի շատ նռան հյութ օգտագործել, իսկ աղցանը զարդարել նռան հատիկներով: Աղցանի մեջ տաքդեղները կարող եք փոխարինել լոլիկով, այդպես աղցանն ավելի թեթև կստացվի:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1470 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ