...

Հեշտ ու համեղ. Բեֆստրոգանով՝ ոչխարի մսով ու դդմիկով

Հեշտ ու համեղ. Բեֆստրոգանով՝ ոչխարի մսով ու դդմիկով

Պատրաստեք ոչխարի մսով, դդմիկով ու լոլիկով այս ուտեստը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 800 գ ոչխարի փափկամիս
  • 500 գ դդմիկ կամ ցուկինի
  • 4 հատ լոլիկ
  • 2 գլուխ սոխ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 բաժակ մսի արգանակ
  • 1/2 բաժակ կարմիր չոր գինի
  • 4 ճ.գ. բուսական յուղ
  • 20 գ կարտոֆիլի օսլա
  • 5 գ չորացրած ու մանրացրած խնկածաղիկ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ոչխարի միսը բարակ տաշեղների ձևով կտրատեք, վրան կարտոֆիլի օսլա, աղացած սև պղպեղ ու խնկածաղիկ լցրեք: Բուսական յուղի մի մասով տապակեք:
  2. Լոլիկն ու դդմիկը 1 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք:
  3. Կտրտեք սոխն ու սխտորը, մնացած յուղի մեջ տապակեք դդմիկի հետ մեկտեղ:
  4. Պատրաստի բանջարեղենը խառնեք ոչխարի մսին, վրան լցրեք արգանակը, գինին, աղ արեք ու 40 րոպե շոգեխաշեք:

Մատուցեք եփած բրնձի հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ