...

Հեշտ ու համեղ. Դդմիկի հետ տապակած մակարոններ

Հեշտ ու համեղ. Դդմիկի հետ տապակած մակարոններ

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 300 գ երկար ձողաձև մակարոններ
  • 500 գ մսի խճողակ
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 450 գ լոլիկ՝ իր հյութի հետ
  • 5 գ մաղադանոսի կտրտած տերև
  • 200 գ դդմիկ
  • 100 գ պինդ պանիր
  • աղացած սև պղպեղ, աղ

Սոուսի համար

  • 2 ճ.գ. ցորենի ալյուր
  • 2 ճ.գ. կարագ
  • 1 բաժակ կաթ
  • 1 ճ.գ. խնկածաղիկ

Պատրաստման եղանակը

  1. Սոխը մանր կտրատեք և մսի խճողակի հետ մեկտեղ տապակեք ձիթապտղի ձեթի մեջ: Ավելացրեք լոլիկներն ու ևս 10 րոպե շոգեխաշեք: Շոգեխաշելու ավարտից 5 րոպե առաջ ավելացրեք կտրտած մաղադանոսը, աղ ու պղպեղ արեք:
  2. Մակարոնը եփեք ու քամեք:
  3. Դդմիկը կտրատեք, աղ ու պղպեղ արեք: Պանիրը խոշոր քերիչով քերեք:
  4. Ալյուրը տապակեք կարագով, ապա կաթով բացեք, ավելացրեք խնկածաղիկն ու խառնելով 5 րոպե եփեք: Եփելու վերջում աղ ու պղպեղ արեք:
  5. Կարագով պատված տապակի մեջ հերթով շարեք մակարոնը, մսի խճողակն ու դդմիկը, վրան լցրեք սոուսը, ապա քերած պանիրը ու տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
  6. Մատուցելիս ձևավորեք կանաչիով:

Խորհուրդ: Այս ուտեստի բուսական տարբերակի համար մսի խճողակի փոխարեն վերցրեք 300 գ գազար, բարակ տաշեղների ձևով կտրատեք, ավելացրեք կես բաժակ կտրտած ընկույզ, և սոխի ու լոլիկի հետ մեկտեղ տապակեք ձիթապտղի ձեթի մեջ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ