...

Հեշտ ու համեղ. Ձկնային կարկանդակ՝ բրինզա պանրով

Հեշտ ու համեղ. Ձկնային կարկանդակ՝ բրինզա պանրով

Պատրաստեք ձկով, բրինզայով ու լոլիկներով այս համեղ կարկանդակը:

Բաղադրիչները
8 բաժնի համար

Խմորի համար

  • 240 գ ալյուր
  • 125 գ մարգարին
  • 1 հատ ձու
  • 1 գ կիտրոնի աղ
  • աղ

Միջուկի համար

  • 300 գ ձկան փափկամիս
  • 300 գ բրինզա պանիր
  • 3 հատ լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • 1 փունջ սամիթ
  • 1/2 թ.գ. չորացրած խնկածաղիկ
  • 2 հատ սև հատիկավոր պղպեղ
  • 1 հատ դափնու տերև
  • աղացած սև պղպեղ
  • աղ
  • կարագ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Խմորի համար սառած մարգարինը մանր կտրատեք:
  2. Ալյուրից, ձվից, աղից, կիտրոնի աղից ու կտրտած մարգարինից խմոր հունցեք: Խմորը փաթաթեք կերակրի թաղանթի մեջ, 20-30 րոպե սառեցրեք:
  3. Ձկան փափկամիսը մտցրեք աղաջրի մեջ, ավելացրեք հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը:
  4. Ձուկը հանեք ջրի միջից, չորացրեք ու կտրատեք:
  5. Լոլիկները մաքրեք կեղևից, բլենդերով պյուրեի վերածեք:
  6. Սոխը կտրատեք, կարագի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  7. Սոխին ավելացրեք լոլիկի պյուրեն, խնկածաղիկը, աղ ու պղպեղ արեք, 5 րոպե շոգեխաշեք:
  8. Խմորը տեղադրեք կարագ քսած տապակի մեջ, ծայրերը բարձրացրեք:
  9. Խմորի վրա հարթ շերտերով տեղադրեք լոլիկի սոուսը, վրան՝ ձկան կտորները: Ձկան կտորների վրա լցրեք մանրացրած բրինզա պանիրը, պանրի վրա էլ կտրտած սամիթը:
  10. Կարկանդակը 35-40 րոպեով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  11. Մատուցելիս կարկանդակը մասերի բաժանեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   406 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ