...

Հեշտ ու համեղ.  Հավի թևիկները՝ սոյայի սոուսի մեջ

Հեշտ ու համեղ.  Հավի թևիկները՝ սոյայի սոուսի մեջ

Այս ուտեստի համար սոյայի սոուս ընտրելիս նկատի ունեցեք, որ երկու տեսակ կա՝ բաց և մուգ գույնի: Բաց գույնի սոուսն ավելի աղի է. պատրաստելիս հաշվի առեք դա:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 12 հատ հավի թևիկ
  • 4 ճ.գ. սոյայի սոուս
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 1 ճ.գ. մեղր
  • աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սոյայի սոուսը խառնեք մեղրի, պղպեղի ու ձիթապտղի ձեթի հետ:
  2. Հավի թևիկներին քսեք ստացված խառնուրդն ու 1 ժամ թողեք մարինացվեն:
  3. Հավի թևիկները տեղադրեք ձեթով պատված տապակի մեջ, 45 րոպե տապակեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
  4. Մատուցելիս թևիկները զարդարեք հաղարջի հատիկներով:
  5. Որպես խավարտ կիսաեփ բանջարեղեն մատուցեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ