...

Հեշտ ու համեղ. Կանաչիով ձվածեղ

Հեշտ ու համեղ. Կանաչիով ձվածեղ

Առաջարկում ենք պատրաստել համեմով, սամիթով ու մաղադանոսով ձվածեղը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 10 հատ ձու
  • մի փունջ համեմի, սամիթի ու մաղադանոսի տերևներ
  • 6 ճ.գ. կաթ
  • 5 ճ.գ. բուսական յուղ
  • աղացած պղպեղների խառնուրդ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կանաչին մանր կտրատեք: 
  2. Ձվերը հարեք կաթի ու կանաչիների հետ մինչև փրփրելը: Հարելու վերջում ավելացրեք աղն ու պղպեղների խառնուրդը:
  3. Բուսական յուղը տաքացրեք թավայի մեջ:
  4. Ձվի զանգվածը լցրեք տաք թավայի մեջ, 3 րոպե տապակեք:
  5. Ձվածեղը շրջեք, ևս 2 րոպե տապակեք մյուս կողմը:

Մատուցեք չերրի լոլիկների ու կանաչ սոխի հետ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ