...

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլային յուղաբլիթներ

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլային յուղաբլիթներ

Առաջարկում ենք պատրաստել խոզի մսով լցոնած կարտոֆիլային համեղ յուղաբլիթները:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 12 հատ կարտոֆիլ
  • 1 հատ ձու
  • 2 ճ.գ. ալյուր
  • 100 գ կարագ կամ յուղ

Խճողակի համար

  • 400 գ խոզի փափկամիս
  • 2 գլուխ սոխ
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մանր քերիչով քերեք, ավելացրեք ալյուրը, ձուն, աղ արեք ու խառնեք:
  2. Խճողակի համար աղացեք խոզի միսը: Սոխը մանր կտրատեք, տապակեք բուսական յուղի մեջ, հովացրեք:
  3. Ավելացրեք աղացած խոզի միսը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
  4. Թավայի մեջ լցրեք յուղը կամ կարագը, լավ տաքացրեք: Գդալով, փոքր չափաբաժիններով կարտոֆիլի զանգվածից յուղաբլիթների ձևով գնդիկներ տեղադրեք թավայի մեջ, հարթեցրեք, վրան լցրեք մսի խճողակը, նորից հարթեցրեք, ապա կրկին կարտոֆիլի մի շերտ քսեք, հարթեցրեք: 
  5. Յուղաբլիթները երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Յուղաբլիթները տեղադրեք կարագ քսած տապակի մեջ և 15 րոպեով տեղադրեք ջեռոցի մեջ:

Պատրաստի յուղաբլիթները մատուցեք թարմ կամ թթու դրած բանջարեղենի հետ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   485 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ