...

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլի հետ տապակած շամպինյոններ

Հեշտ ու համեղ. Կարտոֆիլի հետ տապակած շամպինյոններ

Պատրաստեք կարտոֆիլի պյուրեով ու շամպինյոններով այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 500 գ շամպինյոն
  • 600 գ կարտոֆիլի պյուրե
  • 2 ճ.գ. կարագ
  • 2 ճ.գ. կիտրոնի հյութ
  • 1/2 բաժակ թթվասեր
  • 4 ճ.գ. քերած պանիր
  • 2 ճ.գ. մանրացրած չորահաց
  • 1 ճ.գ. բուսական յուղ
  • համեմի ու մաղադանոսի տերևներ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Շամպինյոնները յուղի մեջ տապակեք, վրան կիտրոնի հյութ ցողեք ու աղ արեք:
  2. Թթվասերը խառնեք պանրի հետ:
  3. Կարագ քսած տապակի մեջ լցրեք կարտոֆիլի պյուրեի մի մասը, ապա շամպինյոնները, պանրով թթվասերը:
  4. Մնացած պյուրեն տապակի մեջ լցրեք եզրազարդի ձևով: Ապա վրան մանրացրած չորահացը լցրեք, ցողեք հալած կարագով ու տեղադրեք ջեռոցում մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Մատուցելիս մաս-մաս կտրատեք, զարդարեք մաղադանոսի ու համեմի տերևներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   459 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ