...

Հեշտ ու համեղ. Լավաշով ու լոլիկներով ուտեստ

Հեշտ ու համեղ. Լավաշով ու լոլիկներով ուտեստ

Առաջարկում ենք պատրաստել լավաշով, լոլիկներով, պանրով ու խոզապուխտով ամառային այս թեթև ուտեստը, որը ձեզանից ընդամենը 20 րոպե կպահանջի:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 1 լավաշ
  • 2 լոլիկ
  • 100 գ խոզապուխտ
  • 1գ գաուդա պանիր
  • 6 ճ.գ. մայոնեզ
  • 2 ճ.գ. ռեհանի կտրտած տերևներ

Պատրաստման եղանակը

  1. Պանիրը մանր քերիչով անցկացրեք:
  2. Լոլիկն ու խոզապուխտը բարակ տաշեղների ձևով կտրատեք:
  3. Լավաշը փռեք սեղանին, վրան քսեք մայոնեզի կեսը, լցրեք քերած պանիրը, լոլիկներն ու ռեհանը: Ապա քսեք մայոնեզի մնացած կեսը:
  4. Լավաշը ռուլետի ձևով փաթաթեք և համաչափ կտրատեք:

Մատուցեք հազարի տերևների վրա դրված:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   752 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ