...

Հեշտ ու համեղ. Լյարդը՝ կարտոֆիլի հետ

Հեշտ ու համեղ. Լյարդը՝ կարտոֆիլի հետ

Պատրաստեք տավարի լյարդով ու կարտոֆիլով այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 450 գ տավարի լյարդ
  • 4 հատ խաշած կարտոֆիլ
  • 2 ճ.գ. ցորենի ալյուր
  • 1 հատ ձու
  • 3 ճ.գ. մանրացրած չորահաց
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 4 ճ.գ. քերած հոլանդական պանիր
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 2 ճ.գ. կտրտած մաղադանոս
  • աղացած կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխն ու գազարը բարակ տաշեղների ձևով կտրատեք, յուղի մի մասով տապակեք մինչև սոխի թափանցիկ դառնալը:
  2. Կարտոֆիլը կտրատեք, տեղադրեք յուղով պատված տապակի մեջ: Վրան լցրեք տապակած սոխն ու գազարը:
  3. Տավարի լյարդը համաչափ կտրատեք, մի փոքր ծեծեք, աղ ու պղպեղ արեք, ալյուրի, ձվի, ապա չորահացի մեջ թաթախեք:
  4. Բուսական յուղի մեջ լյարդը տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Տավարի լյարդը տեղադրեք տապակի մեջ, գազարի ու սոխի վրա: 20 րոպեով տեղադրեք ջեռոցում: Վերջում վրան քերած պանիր լցրեք:
  6. Մատուցելիս զարդարեք կտրտած մաղադանոսով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ