...

Հեշտ ու համեղ. Սնկով ապուր

Հեշտ ու համեղ. Սնկով ապուր

Այս ապուրը կարելի է պատրաստել ինչպես թարմ շամպինյոններով կամ անտառի սնկով, այնպես էլ չորացրած սնկերով: Եթե չորացրած սունկ եք օգտագործելու, այն նախապես 30 րոպեով թրջեք ջրի մեջ:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 300 գ շամպինյոն
  • 4 բաժակ ջուր
  • 100 գ վարսակի փաթիլներ
  • 1 գլուխ սոխ
  • 1 հատ գազար
  • 2 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Շամպինյոնների վրա լցրեք սառը ջուրը, դրեք կրակին, հասցրեք եռման աստիճանի, 20 րոպե եփեք: Սունկը քամեք, ապա կտրատեք: Արգանակը հովացրեք:
  2. Սոխն ու գազարը բարակ տաշեղների ձևով կտրատեք, տապակեք յուղի մեջ:
  3. Սնկի արգանակը հասցրեք եռման աստիճանի, ավելացրեք սունկը, տապակած գազարն ու սոխը, լցրեք վարսակի փաթիլները, աղ արեք ու 15 րոպե եփեք:
  4. Մատուցելիս վրան ցանեք մաղադանոսի կտրտած տերևները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ