...

Հեշտ ու համեղ. Սոխով ապուր՝ պանրով տոստերի հետ

Հեշտ ու համեղ. Սոխով ապուր՝ պանրով տոստերի հետ

Պատրաստեք այս համեղ և ինքնատիպ ապուրը:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 2 լիտր մսային արգանակ
  • 4 գլուխ սոխ
  • 6 ճ.գ. քերած պանիր
  • 2 ճ.գ. կարագ
  • 6 կտոր տոստի համար նախատեսված ցորենի հաց
  • ռեհանի 6 տերև
  • աղացած սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Սոխը օղակների ձևով կտրատեք, կարագի մի մասով տապակեք: Ավելացրեք տաք արգանակը, աղ ու պղպեղ արեք, հասցրեք եռման աստիճանի և թույլ կրակի վրա 15 րոպե եփեք:
  2. Մնացած կարագով տապակեք հացի կտորները:
  3. Ապուրը լցրեք ջերմադիմացկուն թասերի մեջ, թասերի վրա մեկական կտոր տապակած հաց դրեք, քերած պարի հաստ շերտ լցրեք և 5-7 րոպեով տեղադրեք ջեռոցում:
  4. Մատուցելիս ձևավորեք ռեհանի տերևներով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ