...

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով ու անանասով պիցցա

Հեշտ ու համեղ. Խոզապուխտով ու անանասով պիցցա

Պատրաստեք այս համեղ պիցցան:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

500 գ շերտավոր խմոր

Միջուկի համար

  • 500 գ խոզապուխտ
  • 300 գ պինդ պանիր
  • 200 գ սունկ
  • 100 գ պահածոյացված անանաս
  • 100 գ լեչո
  • 3 գլուխ սոխ
  • 2 հատ խաշած ձու
  • 1 ճ.գ. կտրտած սամիթ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խմորը 0,5 սմ հաստությամբ բացեք, վրան պատառաքաղով անցքեր արեք:
  2. Խոզապուխտը, անանասն ու սունկը բարակ շերտերով կտրատեք: Սոխը կիսաօղակաձև կտրատեք, պանիրն ու ձուն էլ խոշոր քերիչով քերեք:
  3. Ջուր քսած տապակի մեջ տեղադրեք բացած խմորը, վրան քսեք լեչոն: Լեչոյի վրա շարեք սոխը, ձվերը, խոզապուխտը, սնկերն ու անանասը, լցրեք քերած պանիրն ու սամիթը, պղպեղ արեք:
  4. Տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
  5. Մատուցելիս կտրատեք, մասերի բաժանեք:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ