...

Հետո էլ նեղանում են, որ համեմատում են ուսապարկի հետ

Հետո էլ նեղանում են, որ համեմատում են ուսապարկի հետ

«- Պարոն Դավթյան, Դուք է՞լ եք համաձայն, որ պետք չէ արտահերթ ընտրություններ անցկացնել:
- Ես իմ մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ:
- Ես «Իմ քայլի» հայտարա­րության մասին եմ հարցնում՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ:
- Ես անձամբ իմ քվեարկության մասին չեմ ուզում ասել:
- Ձեր կարծիքը հիմնավորեք՝ ինչո՞ւ եք նման հայտարարություն տարածել:
- Կարծիքը հայտնել է խմբակցությունը:
- Համաձա՞յն եք, որ արտա­հերթ ընտրությունների հանրա­յին պահանջ չկա:
- Դա արդեն իմ կարծիքն եք հարցնում, ես էլ չեմ ուզում կարծիք հայտնել»:

Չէ, սա հումոր չէ, հարցազրույց է ԱԺ պատգամավոր, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հետ: Հատուկ նշենք, որ Դավթյանը մասնագիտությամբ իրավաբան է:

«ՉԻ». Անգամ Շմայսը, Սեյրան Սարոյանը կամ մեկ այլ կարկառուն հանրապետական նման կարգի անհեթեթություններ դուրս չէին տա: Նրանց ոչ հայեցի խոսքն ավելի շատ քաղաքական տարրեր կպարունակեր, քան հեղափոխության արդյունքում պատգամավոր դարձած Դավթյանինը: Չեք հավատում, վերընթերցեք վերևում նշված անձանց հարցազրույցները:

Պատգամավորը չի ընկալում, որ իրեն հարց չեն տալիս իր անձնական նախասիրությունների մասին: Չեն հարցնում՝ շիկահեր կանանց եք սիրո՞ւմ, թե՞ սևահեր: Չեն հարցնում խոզի խորոված եք նախընտրո՞ւմ, թե՞ գառան:

Դժվար չէ արտահայտվել, թե ինչ կարծիք ունի արտահերթ ընտրությունների օրակարգի վերաբերյալ: Կարող էր, չէ՞, ասել՝ կողմ եմ կամ դեմ, բայց ենթարկվում եմ խմբակցության որոշմանը: Բայց ոչ, չեմ ասի ու վերջ: Կարծես պետական կամ անձնական գաղտնիք են հարցնում:

Հետո էլ նեղանում են, երբ համեմատում են ուսապարկի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   817 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ