...

Հետընտրական տեսիլ

Հետընտրական տեսիլ

ՏԱՂԱՐԱՆ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար 
Դողում է ձայնը սարսափով մի ահարկու,
Հետընտրական պրոցեսների տեսիլքն է վառ՝
Մի գորշ պարան, ու երկնուղեշ փայտեր երկու։

Որպես լայվիս բութ բարբաջանքը, կամ որպես
Մի թարմ խոստում, որ անկատար, կիսատ թողի, 
Մեր ամայի սարերն ահա՝ ձյուների մեջ
Կանգնել են սեգ, ու սպասում են հանձնողի․․․
 
Ու «դրուզյաները» լայք տըված- «ադնակլասնիկ»,
Որ հավաքվել են աղետի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ սիմվոլին այդքան մոտիկ,
Ի՞նչ են ուզում այդպես ցնծուն ու ակամա։

Եվ արդյոք ո՞վ էր երազել այսքան հպարտ
Ու անուղեղ զառանցանքները մի հոգու, 
Ո՞վ մեզ բերեց այսքան դդում և ուսապարկ,
Մի գորշ Ալեն, ու շիշ բռնող ախպեր երկու․․․

Երթամ հիմա։ Ու սարերում դժգույն-դժբախտ,
Ուր ոչ կանեփ կարա աճի, ոչ խոտ կարգին,
Տա՛մ տարածքներն այդ ամայի ու տարաբախտ,
Ձեռի հետ էլ, եթե ուզեն, նաև Քյարքին․․․

Թող ոչ մի խենթ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր դիսպանսերին թող մոտ չգան, 
Եվ թող տեսնեն իմ հայացքում մոլագարի
Իմ որբ երկիր, խեղաթյուրված քո ապագան։

Թող դուրս պրծած իմ աչքերի մեջ ցնդածի
Նոքա նայեն-տեսնեն իրո՞ք կա ապագա,
Թող ոչ մի գիժ չպահանջվի ինձնից բացի, 
Ոչ մի բժիշկ դիագնոզիս թող մոտ չգա։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   19270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ