ՏԱՂԱՐԱՆ
Ցուցակի միջից՝ տեսիլ դյութական,
Հառնում է կրկին թշվառ հողատուն,
Ո՞ր ցուցակի մեջ Գռզո կա այսքան,
Այսքան Ալենչիկ՝ ո՞ր ուսապարկում։
Որտե՞ղ է Ռոբիկն այսքան վերամբարձ
Ձեռներն արյունոտ պարզում երկնքին,
Ո՞վ դարձրեց երկիրն անզգույշ քաշքշված,
Սյունիքն՝ անվճար, ՀՅԴ-ն՝ կես գին․․․
Որտե՞ղ է Գագոն այսքան անՆառա,
Առանց տուկի թել՝ այսքան կրեատիվ,
Որտե՞ղ է Սերժիկն այսքան անվարան
Փեսու փոխարեն ունենում պատիվ։
Ցուցակի միջից՝ տեսիլ դյութական,
Ճառում է կրկին թշվառ հողատուն,
Ո՞ր ցուցակի մեջ դդում կա այսքան,
Եվ այսքան Մակունց՝ ո՞ր ուսապարկում։