...

Լոռեցի Քայլոն

Լոռեցի Քայլոն

ՏԱՂԱՐԱՆ

Թեկուզ և մենակ լինի քամբախում,
Աժդահա Քայլոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայիր «դուխով» փափախին,
Հըսկա ռեյտինգին, թավշյա չոմբախին․․․

Բայց նախընտրական փուլում էս գիշեր
Մենակ է Քայլոն ու չունի ընկեր։
Ֆեյքերի վըրա իր հույսը դըրած 
Մըտածում է նա, ու մին էլ հանկարծ
Որտեղից որտեղ, էն նեղ մաջալին
Միտն էկան Պապի խորհուրդները հին․․․

Էն ո՞վ նայեց լիսածակից, 
Ո՞վ «ծիկ» արեց ուսապարկից,
Էն ո՞վ կանգնած դըռան տակին՝
Գերի տարավ Աշոտիկին, 
Ո՞ւմ բըռնեցի՝ թիվ խոստացավ,
Բաց թողեցի՝ անհետացավ,
Ո՞վ ինձ դարձրեց գել ու գազան,
Ո՞վ ուշացրեց դեղիս դոզան,
Խի՞ եք իմ տեղ դուք որոշում, 
Չե՛մ նըստելու էլ ես Կոշում․․․

Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում,
Քայլոն էլ, թավշյա չոմբախը ուսին, 
Վազում է դըժգույն-դըժբախտ ձորերում։
Չարքերն էլ, ընկած նըրա ետևից,
Ճըչում են, կանչում, քաշում թևերից։

- Քայլո, Քայլո, մեզ մոտ արի, 
Արի ձըրի հարսանիք,
Տես ինչ ուրախ խոզ են խանձում
Ադնակլասնիկ հարս-աղջիկ։

- Ինձ մոտ արի՝ արաղ լըցնեմ,
Ինձ մոտ արի՝ քյաբաբ տամ,
Ես քո դրուզյան, քո ֆանատն եմ, 
Ես էլ՝ Ֆեյսբուք, Ինստագրամ․․․
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   20462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ