...

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում

ՏԱՂԱՐԱՆ

Սով էր, սով էր Քայլաստան
Սոթքից մինչև Որոտան, 
Դաշինքն ընկավ դըռնեդուռ,
Էլ չըթողեց տուն-կըտուր,
Ռոբիկ-Սերժիկ գեղովի 
Կանչեց-բերեց ժողովի,
Թե ոնց անեն՝ չըդատվեն, 
Էս Փըռչոտից ազատվեն։
Աչքը հառած Ռոբերտին՝
Մի Մուկ խոսեց իր հերթին․
- Ես մի նախկին դաշնակ եմ, 
Էրեկվանից սուշնյակ եմ,
Բայց՝ բերել եմ ձեզ մի զանգ,
Իսկը՝ Մըկան երազանք,
Որ ինչքան էլ չոչ անի, 
Մուրճը օդում ճոճ անի, 
Գալն իմանանք Փըչանի։

Բայց զանգը ո՞վ կախ անի։

- Ռո՛բիկ, դո՛ւ։
- Դատի տակ եմ։
- Սե՛րժիկ, դո՛ւ։
- Դոզի տակ եմ։
- Էդմոն, դո՛ւ։
- Փեսու տակ եմ, 
Բացահայտվի՝ ո՞նց պարտակեմ։
- Իշխո, դո՛ւ։
- Էս ախմախ ա, 
Էն անգամը հազիվ փախա։
- Ժիրո, դո՛ւ։
- Էլի սկըսի՞ր խոսել անկապ,
Բայց թե տայիք հարյուր պիկապ․․․
- Գագո՛, դո՛ւ։
Յա՛ն տու, արա՛, 
Բա որ ՊԵԿ-ը գա ինձ վըրա՞․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   21357 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ