...

ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը

ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը

«Մենք իշխանության հետ առանց կանոնների մարտի մեջ ենք»,- Սիվիլնեթի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Արմեն Աշոտյանը:

«ՉԻ». Երբեմն կարելի է լսել տեսակետներ, թե ՀՀԿ-ն, էությամբ լինելով մաֆիոզ և հանցագործ կառույց, այնուամենայնիվ, տիրապետում է մտավոր լուրջ ռեսուրսի: Անցած 1.5 տարին հակառակի ապացույցն է: Իշխանություններին թիրախավորելու և խորքային քննադատության ենթարկելու փոխարեն զբաղված են պարզ գրագողությամբ: Աշոտյանը և ընկերները, ուղեղներին զոռ տալու փոխարեն, ընտրել են ամենահեշտ ճանապարհը: Բացել են ՀԱԿ-ի և մնացածների հարցազրույցներն ու հայտարարությունները, փոխել անունները և հասարակությանը հրամցնում են իբրև սեփական քննադատություն: 

«Մենք շախմատ ենք խաղում, իսկ իրենք` բոքս»: Լևոն Տեր-Պետրոսյանը այսպիսի բնորոշում է տվել Քոչարյանի և Սարգսյանի իշխանությանը դեռ 12 տարի առաջ: Ամենայն հավանականությամբ Աշոտյանին այնքան է դուր եկել ձևակերպումը, որ սեյվ է արել՝ հարմար առիթի դեպքում օգտագործելու համար: Մարտերն առանց կանոնների Մարտի 1-ն էր, դրանից հետո տարիներ շարունակ քաղաքական զբոսանքների ժամանակներն էին, Էլեկտրիկ Երևանի և Սարի թաղի ոստիկանական տեռորի ժամանակն էր:

Իրականում գործող իշխանությունն այլ սպորտաձևի սիրահար է: Գեղարվեստական մարմնամարզության և հատկապես ցուցադրական ելույթների մասի: Եվ դրանով է պայմանավորված ՀՀԿ-ի ներկայիս ցինիզմը և անպատիժ մնալու արդյունքը: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   88912 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ