...

Հիմա էլ դարձանք աղբյուրապետություն

Հիմա էլ դարձանք աղբյուրապետություն

«Հայկական ժամանակում» հրապարակվել է «Հավաստի աղբյուրի» հերթական հոդվածը, որտեղ այս անգամ մեր բոլոր խնդիրների, պրոբլեմների, ծանր վիճակի մեղավոր է ճանաչվել Ռուսաստանը: «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,- գրել է հոդվածագիրը:

«ՉԻ». Լավ, էս անգամ չենք շեշտում՝ գրել է Փաշինյանը: Մի քիչ խառնենք ռուսներին, ասենք՝ Հովիկ Աղազարյանն է գրել: 

Թերևս ժամանակն է, որ ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածը սրբագրվի և վարչապետի իրավասությունների մասին ամրագրվի, որ երկրի ղեկավարը արտաքին քաղաքականություն է իրականացնում շուստրիությամբ և իրեն պատկանող լրատվամիջոցներում հոդվածներ գրելով: 

Պետք է նաև այսուհետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես ՀՀ վարչապետ և «Հավաստի աղբյուր»: Ասենք, Կրեմլում կայացել է Վլ. Պուտինի և ՀՀ Հավաստի աղբյուրի հանդիպումը: Թեպետ, նման հոդվածից հետո նման հանդիպման կարիք և առիթ դժվար լինի:

Մարդը սեփական աղետաբեր քաղաքականության համար պատասխանատվությունը նախկինների վրա գցելու ռեսուրսը սպառել է, հիմա էլ անցել է միջազգային մակարդակի, դրսի պետություններին է իրար խառնում: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   947 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ