...

Հիմնական բնազդ

Հիմնական բնազդ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը գործող վարչակազմի վարած քաղաքականության ֆիասկոյի արձանագրման եզրագծին է։ 
Ուստի երկրում շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը Արցախյան բանակցությունների ներկա փուլում քո քաղաքական ինքնապաշտպանության բնազդի հարցն է»:

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ Աշոտյանն առավոտյան արթնացել է և տան մատույցներում ադրբեջանական բանակ է տեսել: Կամ էլ հեռուստացույցը միացրել է և տեսել, թե ինչպես է հայկական բանակը 80-ականների զենքերով դիմագրավում հակառակորդին: Կամ էլ ինտերնետով ուղիղ լայվով հետևել է, թե ինչպես ենք 800 հեկտար հող կորցնում: Կամ էլ թերթը բացում է, իսկ այնտեղ երկրի վարչապետը գրել է, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Եթե այս ամենը լիներ, իհարկե, կասեինք՝ ֆիասկո է: 

Բայց ՀՀԿ փոխնախագահը այդ ամենը չի տեսել: Այսինքն, տեսել է, բայց ոչ՝ հիմա: Ու երբ տեսել է, չի պահանջել խորհրդարանական նոր ընտրություններ, կամ երկրի ղեկավարի հրաժարական: Ընդհակառակը, փառաբանել է այդ ղեկավարին, ապրիլյան պատերազմում մեր մարդկային ու տարածքային կորուստները համարել փայլուն հաղթանակ: Եվ այդպես վարվել է ինքնապաշտպանության բնազդից ելնելով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ