GALLUP-ը ներկայացրել է իրականացրած հարցումների արդյունքները, թե որ կուսակցության օգտին են պատրաստվում քվեարկել 2023թ. սեպտեմբերին՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին
Համաձայն հարցումների՝ ՔՊ-ին ձայն կտա 10.1%-ը, Հայկ Մարությանի ղեկավարած կուսակցությանը՝ 8.2%-ը, «Հայաստան» Դաշինքին (Լևոն Քոչարյան)՝ 5.3%-ը:
«ՉԻ». Այս հարցումների արդյունքների հետ կապված շատերը կարծիք են հայտնում, թե իշխող կուսակցության վարկանիշը շեշտակի նվազել է:
Մի քիչ այդպես չէ. ոչ թե ՔՊ-ի վարկանիշն է նվազել, այլ մնացածների վարկանիշն է մնացել նույնը, կամ ավելի նվազել: Բացառությամբ Հայկ Մարությանի:
Եթե այսքանից հետո ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ, նշանակում է՝ մյուսներին առայժմ չեն վստահում, կամ նրանց այլընտրանք չեն համարում: Հազար անգամ ասել ենք, թե ինչի է այդպես. հենց մի տեղ ընդդիմության առաջնորդների ականջները տեսնում են, միանգամից խրտնում են: Իսկ այս դեպքում ոչ միայն ականջները, այլ նաև գեներն են երևում:
Իսկ Հայկ Մարությանը հետաքրքիր ֆենոմեն է. սպասենք, տեսնենք՝ ինչ է անելու և ասելու: