...

Հիշեցնենք, թե ով էր թուրքի ջրաղացին ջուր լցնողը

Հիշեցնենք, թե ով էր թուրքի ջրաղացին ջուր լցնողը

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստացվում է, որ այս պահին հայոց բանակը, Արցախի պաշտպանության բանակը ստիպված ենք պաշտպանել ոչ թե թուրքից այլ՝ ՀՀ այսօրվա իշխանությունից և նրա խամաճիկներից։ Նման աբսուրդ և վտանգավոր պահ երբևէ չի եղել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Բանակը ռազմաճակատներում հաղթանակներ է տանում, ետ է մղում թշնամու հարձակումները, թույլ չի տալիս, որ թուրքը իր նպատակին հասնի, և ահա, ՀՀ-ում իշխանությունը զավթածները առանց աչքը թարթելու վարկաբեկում են այդ հաղթանակը: Չեն ուզում տեսնել, ասում են՝ չի եղել։ Հիմա, որ Հ1-ի և «Ազատության» եթերներում այսպես կուրծք տված Ադրբեջանի մուղամախառն երգերն եք երգում, թուրքի ջրաղացին ջուր լցնելով, մերժելով և ապրիլյանի և, առհասարակ, բանակի հաղթանակները, ի՞նչ նպատակ եք հետապնդում»։ 

Ինչ որ շատ են այս վերջերս նախկինները սկսել թուրքի ջրաղացին ջուր լցնելուց խոսել: Ահավոր ծանր են տանում, որ ապրիլյան պատերազմը համարում են Սերժ Սարգսյանի ձախողումը: Սամվել Բաբայանին են արդեն համարում ադրբեջանամետ:

Լաա՜վ, մի հատ եկեք տեսնենք, ով է իրականում թուրքի ջրաղացին ջուր լցրել:

Մարգարիտ Եսայանին, ձեռքի հետ էլ՝ Արմեն Աշոտյանին, մի հատ հարց տանք. ճանաչո՞ւմ եք նկարում պատկերված մարդուն: Մենք իրենց տեղը պատասխանենք, իհարկե չեն ճանաչում: Որտեղի՞ց ճանաչեն, դրա համար պետք է իմանան, թե արցախյան պատերազմն ինչ բան է:

Իսկ նկարում «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովիկ Հարությունյանն է, որը արցախյան պատերազմում փառահեղ մարտական ուղի է անցել: 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո նրան դատապարտել էին ազատազրկման: Ոչ մի բանի համար: Ու այդպես հարյուրավոր անմեղ ազատամարտիկների: Ո՞վ է մեր ազատամարտիկներին հալածել. ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ուրեմն մեր ազատամարտիկ հերոսներին բանտերը լցնելով՝ ո՞վ է թշնամու ջրաղացին ջուր լցրել. սա թող Մարգարիտ Եսայանը պատասխանի:

Իսկ հիմա մի հատ նորից ուշադիր նայեք լուսանկարին. տեսնո՞ւմ եք, Հովիկ Հարությունյանի ոտքը շղթայակապել են ձողին: Սա արել էին, որպեսզի առավելագույնս նվաստացնեին մեր ազատամարտիկներին: Այսպիսի բան դուք որտե՞ղ եք տեսել, որ ազատամարտիկին, բազմաթիվ պարգևների արժանացած, սպայի կոչում ունեցող մարդուն վերաբերվեն որպես թոկից փախած կենդանու: Ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի Հայաստանում: Ո՞ւմ հրահանգով են այսպիսի քստմնելի վերաբերմունք դրսևորել. ոչ, սխալվեցիք, թուրքերի հրահանգով չի եղել, այլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի: Մեր ազատամարտիկները ռեցիդիվիստ չէին, մոլագար-մանյակ չէին, ահաբեկիչներ չէին, բայց ոտքերը շղթայում էին: Ու սրանով նվաստացնում էին ոչ միայն մեր հերոսներին, այլև մեր բանակը, մեր ազգային-ազատագրական պայքարը, արցախյան պատերազմը, այդ պատերազմում ձեռք բերած հաղթանակները: Ուրեմն՝ ո՞վ էր թուրքի ջրաղացին ջուր լցնում: Մարգարիտ Եսայան, քեզ ենք հարցնում: Ուշադիր նայիր նկարին, ուշադիր կարդա ու պատասխանիր: 

Ահա սա է եղել ձեր ղեկավարած Հայաստանի իրական պատկերը: Դուք եք արել այն, ինչը թուրքը կարող էր միայն երազել: Դուք եք ձեր աթոռները պահելու համար սահմանը դատարկել ու զորքը բերել Երևան՝ ժողովրդի դեմ: Դա թուրքը չի արել: 

Ամեն անգամ հենց ծպտուն հանեք թուրքի ջրաղացի մասին, հանելու ենք, երեսներիդ (եթե, իհարկե, երես ունեք) բամփենք ձեր շեֆերի՝ Հայաստանի և Արցախի դեմ իրականացված քայլերի պատմությունները: Որ չմոռանաք ձեր անցյալն ու ձեր ջրաղացը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ