...

Հո շուրթեր չեն, հո շուրթեր չեն

Հո շուրթեր չեն, հո շուրթեր չեն

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի շուրթերով Ռուսաստանը հայտարարեց, որ լինելու են ընտրություններ: Ընտրություն լինելու է, որովհետև ռուսներն այդպես են որոշել՝ քանի որ մենք Ռուսաստանի կցորդ ենք: Ըստ օդում կախված լուրերի՝ դա լինելու է մայիսին»:

«ՉԻ». Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի շուրթերն է: Քանի կար, ասում էին՝ կցորդն է, ֆորպոստը, բայց չէ, պարզվում է՝ ընդամենը շուրթերն է: Որ Քոչարյանը խոսում է, մի մտածեք, թե իրականում ինքն է խոսում:

Մոսկվայում ինչ-որ մեկը ձեռքին պուլտ ունի, դրանով կառավարում է Քոչարյանի շուրթերը: Ու այդ շուրթերը պուլտի շնորհիվ իրենք իրենց բացվում են, փակվում, պուլտի տերը զվուկ է միացնում, ու Քոչարյանի շուրթերից ձայներ են դուրս գալիս, բառեր, նախադասություններ: Ու տենց Ռուսաստանն ինչ ուզում է, դա էլ Քոչարյանի շուրթերով ասում է: Շատ հզոր տեխնոլոգիա է: 

Այս օդում կախված կոմիկին ասեք, որ Ռուսաստանի կցորդ լինելու մասին հպարտությամբ չեն նշում: Եթե որոշել է, որ ինքը Ռուսաստանի կցորդն է, թող գնա կցվի, բայց Հայաստանը հանգիստ թողնի: Չնայած, սա մեր մեջ, ենթադրում ենք, որ սա ինչ-որ պահից Քոչարյանի կցորդն է դառնալու: Չի էլ հասկանում, որ Քոչարյանին Ռուսաստանի շուրթեր անվանելով, իրականում նվաստացնում է նրան: Խոսք տանող-բերող է համարում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1198 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ