...

Քաղաքական դաշտի պըլը-պուղիները

Քաղաքական դաշտի պըլը-պուղիները

Շոումեն Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարզ է, որ Ալիևը Լևոն Տեր-Պետրոսյանի սխալը չի անի և արագ կամրագրի նիկոլից գնած հաղթանակի արդյունքները։ Ըստ չստուգված լուրերի, դա կկատարվի հունվարի 10-11-ին Մոսկվայում»:

«ՉԻ». Շոումեն: Չէ մի չէ: Առավելագույնը սրանց կարելի է ներկայացնել օրվա քաղաքական դաշտի պըլը-պուղիներ: Բասկետբոլի կամ ամերիկյան ֆուտբոլի խաղերի ընդմիջումներին մի խումբ աղջիկներ դաշտ են դուրս գալիս, ձեռքներին ինչ-որ զիզի-բիզի բաներ, ու սկսում են տեղում թռվռալ, ոտ ու ձեռը բարձրացնել, մարդկանց տրամադրությունը բարձրացնել:

Մեր այս քաղաքական դաշտում այդ գործառույթներն իրականացնում են պըլը-պուղիները: Ընդդիմությունը որ միտինգ է անում, ելույթների ընդմիջմանը հարթակը տրամադրում է պըլը-պուղիներին, սրանք սկսում են թռվռալ, ոտ ու ձեռը բարձրացնել, գոռալ, պոռալ, զռռալ և այլն: 

Ուղղակի վատն այն է, որ ինչ-որ պահից սրանց թվում է, թե իրենց պըլըպուղությունը քաղաքական ելույթ է, իրենք սկսում են մտքեր հայտնել ոլորտներից, որոնցից կիլոմետրերով հեռու են:

Վերջին 20 տարվա սրանց ելույթները որ լսես, միշտ ասել են, թե Լևոն Տեր-Պետրոսյանը արցախյան պատերազմի հաղթանակների հետ կապ չունի: Հիմնականում Ռոբերտն է հաղթել՝ Սերժի հետ միասին: Ասողներից մեկն էլ այս Արմեն Գրիգորյանն է: Բա որ գլխավոր ու գերագույն հաղթող Ռոբերտին եք համարում, Լևոնին ինչի՞ եք մեղադրում, որ 1994-ին չամրագրեց հաղթանակի արդյունքները: Գնացեք, ձեր Քոչարյանին մեղադրեք: 

Կամ էլ ասում են՝ տարածքները, Շուշին թաքուն էին Լևոնից գրավում: Գաղտնի: Դե որ տարածքները թաքուն գրավող էիք, գնայիք, Լևոնից թաքուն Բաքվին կապիտուլյացիա պարտադրեիք, պրծնեինք էս ցավից: 

Հլը էս պըլը-պուղիների լոգիկան: 20 տարի պատերի տակ վն... վնասակար մտքեր էին հայտնում, թե մենակ Քոչարյանն է հաղթել պատերազմում, հիմա բերել են, Ղարաբաղի հարցը վարի են տվել, թե բա՝ Լևոնն ա մեղավոր: 

Իմիջիայլոց, էս վերջերս, երբ Վազգեն Մանուկյանի ռասկրուտկայի գործ էր բացվել, էս պըլը-պուղիները սկսել էին տարածել, թե Վազգենի շնորհիվ տարածքային ձեռքբերումներ ունեցանք, ինքը սարքեց բանակը, էս արեց, էն արեց: Փաստորեն, Վազգեն Մանուկյանն էլ է մեղավոր, որ ժամանակին չգնաց Բաքու՝ չայ խմելու:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2248 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ