Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում...
Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լո՞ւրջ:
Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»:
«ՉԻ». Հիշեցնենք, որ այս գրառումը հայտնվեց Փաշինյանի ԱԺ-ում ունեցած ելույթից րոպեներ անց: Ելույթ, որտեղ վարչապետը խոստացավ, որ Մինասյանի, նրա աներոջ ու մի շարք նախկին պաշտոնյաների վերաբերյալ հանցագործությունների նոր, աղմկահարույց բացահայտումներ են լինելու:
Այս անմակարդակ, վիրավորանքներով լեցուն գրառումը վկայում է միայն մեկ բանի մասին: Մինասյանը տարբեր խողովակներով տեղեկացել է, թե ինչ հանցագործությունների մասին է խոսքը: Հանցագործություններ, որոնք հերքելն անհնար կլինի: Այստեղից էլ՝ հիստերիկ, ֆեյքին հարիր բառապաշարով գրառում անելու դրդապատճառը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց շահարկմանը, ապա նախկին թիվ մեկ փեսան պետք է ընդմիշտ հիշի մեկ փաստ. իր աներոջ կառավարման տարիներին թալանվել և ոչնչացվել են Հայաստանի բոլոր ճյուղերը, բայց առողջապահության համակարգին առավել մեծ վնաս է հասցվել: Եվ Մինասյանը հատկապես իրավունք չունի խոսել այդ ոլորտից, քանի որ բացի աներոջից, նաև հայրն է ունեցել շատ գործուն միջամտություն առողջապահական համակարգը թալանելու գործում:
Կոկորդիլոսի արցունքներ թափելու փոխարեն պետք է ժամանակին մի անգամ բռներ հոր ձեռքն ու ասեր՝ բավ է թալանել, բավ է զբաղվել պետպատվերների յուրացումներով, արդեն շատ հարուստ ենք, մեզ չի սազում օրը մի քանի հարյուր հազար գողանալ՝ լրացնելով հիվանդությունների կեղծ պատմություններ:
Թեպետ, թերևս չտես ժողովուրդ են եղել, ինչքան եփել են, միևնույն է ականջները հում են մնացել: