...

Հունիսի 20-ին նախորդել են Բադեն-Բադենները

Հունիսի 20-ին նախորդել են Բադեն-Բադենները

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 20-ին Արցախը հերթական հարվածը ստացավ մեջքից՝ Հայաստանից։ Արցախ այցը վերքեր չի բուժում և չպիտի բուժի։ Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, ապա Արցախն անդառնալի կկորցնենք։ Արցախյան ցավը պիտի ապրեցնի մեզ, պիտի կենդանի պահի Հայրենիքին վերատիրանալու երազանքը։ Դավաճան սրիկա, չես մարսելու, չի ներվելու, չես պլստալու։ Ներվերից ու հուզմունքից պռոշներս կրծելով անցել եմ Շուշիի կողքով։ Նույն ձևի, արդարության վերականգնման համար, պատրաստ եմ կրծել քո քաղաքական կոկորդը»։

«ՉԻ». Իսկապես որ հերթական հարվածն էր: Դրանից առաջ ազատագրված տարածքները չբնակեցնելն էր: Դրան նախորդել էր պաշտպանության համար ուղղված փողերի փոշիացումը Բադեն-Բադեններում: Մի երկու տասնամյակ առաջ դրան նախորդել էր Արցախի դատարկմանը նպաստելը և արցախցիների Հայաստան տեղափոխվելուն օժանդակելը:

Արցախին վերատիրանալու երազանք ունենալ պետք է, բայց չպետք է խաբել ժողովրդին, չպետք է սին հույսեր առաջացնել, թե դա մոտ ապագայի խնդիր է: Չպետք է խաբել ժողովրդին, թե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության վերադարձի դեպքում ադրբեջանցիները առանց պատերազմի գլխիկոր փախչելու են Շուշիից ու Հադրութից:

Հայ ժողովուրդը իսկապես չի ներելու դավաճաններին, որոնք հանուն իրենց իշխանության ժամանակին վիժեցրեցին Արցախի հարցի ավելի հայանպաստ լուծումը, իսկ հիմա եկել ու կոկորդիլոսի արցունքներ են թափում:

Հայ ժողովուրդը չի ներելու սրիկաներին, որոնք ապականեցին քաղաքական դաշտը, այն լցրեցին հաճախորդներով և արդյունքում իշխանության բերեցին արկածախնդիրներին:

Քաղաքական կոկորդը կրծելու փոխարեն լավ կլիներ մի երկու ժամ անցկացնել խրամատներում, գուցե ստացվեր նաև թշնամու կոկորդ կրծել: Կրթության ձախողված նախկին նախարարը գուցե մի փոքր փորձառություն ձեռք բերեր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ