...

Հրավառությունը Շուռնուխում կազմակերպեիք

Հրավառությունը Շուռնուխում կազմակերպեիք

Երեկ Կապանում տարած հաղթանակից հետո Գևորգ Փարսյանի կողմնակիցները հրավառություն էին կազմակերպել:

«ՉԻ». Հաղթել են, տոնելու իրավունք ունեն: Իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես այս առումով ձայն հանելու իրավունք չունեն:

Բայց առնվազն մեկ նկատառում այս մասով առաջանում է: Առավոտից երեկո Կապանի գյուղերի ճակատագրի համար աղեկտուր ձայնով մտահոգություն հայտնող Փարսյանը, «Հայաստան» դաշինքի պատգամավորները ճիշտ կանեին իրենց հաղթանակը և հրավառությունը կազմակերպեին Ճակատենում, Բարձրավանում կամ Շուռնուխում: Թող այդ մարդիկ իրենց միայնակ ու լքված չզգային: Իմանային, որ իշխանությունը իրենց մոռացել է, բայց հայրենասեր, ամեն մետր հողի համար կռիվ տվող Փարսյանը և կոմպանիան իրենց կողքին են: Թող ադրբեջանցիները գոնե մի քանի ժամով իրենց ընկճված զգային, որ հայերը հրավառություն են կազմակերպում:

Բայց ոչ, շառից-փորձանքից հեռու Կապանում են տոնում հաղթանակը, կարծես ի հեճուկս իշխանության՝ կարողացել են վերացնել ադրբեջանական մաքսակետերը, և հինգ գյուղերը կրկին կապվել են մայր հայրենիքի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ