...

Փակեք էդ անտեր Google-ը

Փակեք էդ անտեր Google-ը

Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են Ադրբեջանին: Լուրը հաստատել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը. «Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահանգվել է, որ վաղը մինչև 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով»:

«ՉԻ». Մի անեկդոտ կա, երբ Գերմանիան հարձակվում է Սովետի վրա, ապարանցին գնում է պատերազմ, մի ամիս հետո կինը նամակ է ստանում. «Կնիկ ջան, իմ հետ ամեն ինչ նորմալ ա, սաղ լավ ա, նահանջում ենք, էս տեմպերով երկու ամիս հետո տանը կլինեմ»:

Հիմա մենք այս վիճակում ենք հայտնվել: Առավոտյան արթնանալով, առաջին հերթին նայում ենք, թե հո նոր տարածք-բարձունք չե՞նք հանձնել: Որովհետև բան չմնաց. այս տեմպերով նահանջելով, մի օր կարող է այստեղ չայ խմող հակառակորդներ տեսնենք: 

Էդ անտեր Google-ն էլ ոնց որ ծախու արարած լինի. ամեն անգամ ռեֆրեշ անելուց քարտեզը այնպես է փոխվում, որ նոր տարածքներ են հայտնվում Ադրբեջանի մոտ: Ուրեմն, պետք է Google-ը փակել: Էդ GPS-ն էլ է ալաբուլա երևում: Դա էլ երևի թուրքական սպուտնիկից է կառավարվում: 

Հիմա պետք է շտապ բոլոր տարածքները սեփականաշնորհել, կադաստրից թուղթ ու տեղեկանք հանել: Մարդ ես, որ հանկարծ հակառակորդը փորձի դրանք գրավել, աչքը կոխենք, գյոռբագյոռ լինեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1068 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ