...

Փարսյանը էլ ալբանացի չէ

Փարսյանը էլ ալբանացի չէ

Իշխանական բլոգերի համբավ ունեցող Մովսես Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Գևորգ Փարսյանի խոսքը և գրել. «Շատ ողջունելի հայտարարություն Գևորգ Փարսյանի կողմից։

«Դավաճան-հողատու» դիսկուրսը լավ տեղ չի տանելու։ Պետք է բոլորով համատեղ աշխատել ու դիմակայել երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին։

Շնորհավո՜ր ընտրված բոլոր համայնքապետերին»։

«ՉԻ». Հիշեցնենք՝ երեկ տարած հաղթանակից հետո Գևորգ Փարսյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հաղթել է, և համագործակցությունն անխուսափելի է:

Ինչ խոսք, ջախջախիչ պարտությունից հետո իշխանականների համար այս հայտարարությունը սփոփանք է: Բայց հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են:

Քարոզարշավի ժամանակ ՔՊ թեկնածու Դանիելյանը հայտարարում էր, որ Կապանում այլևս ալբանացին չի որոշելու, ալբանացին չի ղեկավարելու քաղաքը: Ի դեպ, թեկնածուն սովորական թեկնածու չէր, նա իշխանական խմբակցության պատգամավոր է:

Հիմա իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ սրբագրե՞լ սեփական պատգամավորի խոսքերը, թե՞ դրանք որևէ նշանակություն չունեցող հայտարարություններ են:

Այս տրամաբանությամբ՝ վաղը եթե որևէ ադրբեջանցի հաղթի որևէ հայաստանյան ՏԻՄ ընտրություններում, ապա իշխանությունների համար խնդիր չի լինի, եթե ադրբեջանցին ընդունի, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին հաղթել է և իրավունք ունի ղեկավարելու Երևանի մերձակայքը:

Հ.Գ. Շնորհավորելուց առաջ հիշեք, որ ձեր թիմակիցը հաղթողին անվանել է ալբանացի: Ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել ալբանացու հետ: Թեպետ դուք ճկուն եք, կհամագործակցեք, կարևորը՝ Երևանի ձեր աշխատասենյակներին ոչինչ չսպառնա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   918 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ