Իշխանական քարոզիչներից մեկը՝ քաղաքագետ Մովսես Հարությունյանը, գրել է. «Պատկերացրեք, թե մեր նախկին 3 նախագահները երկիրն ինչ կախվածության վիճակի են հասցրել Ռուսաստանից, որ ՀՀ վարչապետը հայաստանամետ ելույթ է ունենում ԵԽ-ում, ու Մոսկվայից այն համարում են սադրիչ` սպառնալով Հայաստանին»:
«ՉԻ». Նախ, մի սպրավոչկա. ԵԽ-ում Նիկոլ Փաշինյանինը ելույթ չէր: Ընդամենը գնացել էր՝ Արևմուտքին հաճոյանալու: Հետո գալու է Երևան, հաճոյանալու է ռուսներին, խոսելու է հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին, ու որ Արցախը կորցրել ենք Արևմուտքի անտարբերության պատճառով:
Երկրորդ. նախկին երեք նախագահներից ոչ ոք, անկախ այն բանից, թե ինչպես ենք նրանց վերաբերվում, երբեք ոչ Արևմուտքի, ոչ Ռուսաստանի հասցեին այսպիսի բամբասախառն ելույթներ չեն ունեցել: Ո՛չ ներքին, ո՛չ արտաքին հարթակում: Հնարավորինս զուսպ են եղել իրենց գնահատականներում: Օրինակ՝ Սերժ Սարգսյանը մի անգամ քննադատեց Ռուսաստանին, որ մեծ ծավալի զենք է վաճառում Ադրբեջանին, բայց դա արեց կոռեկտության սահմաններում:
Երրորդ. Ռուսաստանի կոշտ արձագանքը պայմանավորված է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի ելույթով: Եթե վարչապետը նույնն ասեր Երևանում, կարող է նույնիսկ չարձագանքեին, որովհետև նմանատիպ մի շարք կոշտ հայտարարություններ Փաշինյանն արդեն արել էր Ռուսաստանի հասցեին: Մարիա Զախարովա, Մարգո-մուրգո.. բավարարվում էին սրանով:
Բայց ռուսներին քննադատել ԵԽ-ի ամբիոնից, որի հետ Ռուսաստանը կիսապատերազմական վիճակում է, նշանակում է ձայնակցել ռուսների թշնամուն: Ռուսներին ավելի շատ սա է զայրացրել:
Իսկ որ սաղ նախկիններն են մեղավոր... էս պլաստինկան դեռ երկար են պտտեցնելու, քանի դեռ վարի տալու տեղ ունեն, քանի դեռ նոր աղետներ են սպասվում, քանի դեռ կորցնելու ու հանձնելու թեմաները չեն սպառվել: Ոնց որ թե մի հատ Հայաստան է մնացել, դա էլ կորցնենք, մեկ է, նախկիններին են մեղադրելու:
Հայաստանամետ... չէ մի չէ...