...

Крутится, вертится шар голубой

Крутится, вертится шар голубой

Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց է տվել, որը եթեր կհեռարձակվի այսօր երեկոյան:

ՉԻ. Մենք նայենք, չնայենք, կարևորը՝ Ադրբեջանում դիտեն: Ադրբեջանն ինչ-որ պահանջներ ունի, ասում է՝ էս ու էս պիտի անեք:

Նիկոլ Փաշինյանն էլ պիտի «կռուտիտլամիշ» լինի: Մի տասը անգամ ասելու է, որ Անկախության հռչակագիրը սպառնալիք է Հայաստանի պետականության գոյությանը: Բան ենք ասում, մի խնդացեք:

Պնդելու է, որ Հայաստանի ամենաբարձր կետը Արագածի գագաթն է. 4090 մետր ու ոչ մի սանտիմետր պակաս:

Խոհափիլիսոփայական, պատմա-էքզիստենցիալ, բարոյախրատական մտքեր կհայտնի, որոնք ոչ մեկս չենք հասկանա: Ծիպը Տիգրան Մեծը այնքան էլ մեծ չի, Պապ թագավորն էլ այնքան պապ չի, դրա համար էլ կադրային քաղաքականությունում ստիպված սանիկին է նախարար նշանակում: 

Զանգեզուրի միջանցքը կարող է համեմատել տան միջանցքի հետ, որը պարբերաբար պետք է բացել, որ օդափոխություն լինի:

Բարի դիտում, բայց վալիդոլը չմոռանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ