...

Լայն չռված ականջներով

Լայն չռված ականջներով

Ադրբեջանական բանակը այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Իր հերթին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է, որ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական զինուժը որոշակի առաջխաղացում է ունեցել. «Մոտ հարյուր մետր առաջ են եկել, ու հիմա բանակցություների միջոցով, առանց կրակոցի համապատասխան մարմինները փորձում են ելման դիրքեր վերադարձնել ադրբեջանցիներին»:

«ՉԻ». Մենք էն ազգն ենք, որ արդեն հարմարվել ենք այս լուրերին, մի հատ կարդում ենք, անցնում առաջ: Ընդդիմությունը զբաղված է Էդգար Ղազարյանի միջոցով խորհրդարանում ինչ-որ թատերական ներկայացում բեմադրելու նախապատրաստական աշխատանքներով, իշխանությունը սակուրլամիշ է լինում, իսկ այդ ընթացքում մետր առ մետր հայրենիք ենք կորցնում: 

Ու Վանոն 2001-ին էր զգուշացնում. «Հայաստանն այս տարիներին այնքան ռեսուրս վատնեց Ղարաբաղի վրա, որ հասավ մի սահմանի, որից հետո սկսվում է պետականության խարխլումը: Ռուսաստանի համար հակամարտության չկարգավորված վիճակը վտանգավոր է նաև այնքանով, որ չի բացառվում այն, որ Ադրբեջանը մի օր կարող է կտրուկ շրջադարձ անել դեպի Թուրքիա և Ռուսաստանին կանգնեցնել թուրք-ադրբեջանական ընդհանուր պետության նման մի բանի դիմաց: Իսկ այս տարբերակը կանխելու փորձը կհանգեցնի արդեն մեծ պատերազմի:

Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի Ղարաբաղը պահել որպես հայաբնակ շրջան՝ թեկուզ խաղաղարար ուժերի տեսքով: Հետո կարող է ուշ լինել թեկուզև այն պատճառով, որ անհնար կլինի ոչ միայն Ղարաբաղի ինքնավարությունը պահելը՝ ի հակակշիռ Ադրբեջանի, այլև հարցականի տակ կլինի Հայաստանում ռուսական ազդեցության պահպանումը»:

Հ.Գ. Իմիջիայլոց, ասում են՝ յասամանի տեսակ կա «մոկրի-ֆիոլետովի» գույնի, շատ ընտիր կնայվեր Օղակաձև այգուց մինչև Հրապարակ ընկած հատվածում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ