...

Կարդացե´ք, բայց մի տարածեք

Կարդացե´ք, բայց մի տարածեք

Երեկ գիշերվանից, ինչ ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը զրկվել են Գորիսին և Կապանին կապող հիմնական ճանապարհներից: «Անտառի մոտով դեպի Տաթև տանող դաշտամիջյան ճանապարհներ կան, բայց շատ վատ պայմաններում են, էդտեղով հնարավոր չի, որ «Շտապօգնության» մեքենա կամ ուրիշ մեքենա գնա, միայն ամենագնաց մեքենաներով ա հնարավոր շարժվել։ Դրա համար էլ շարժը փակվել է հիմա»,- News.am-ի հետ զրույցում ասել է Բարձրավան գյուղի վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը։

Իսկ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի տեղեկություններով՝ այսօր Որոտան ռուս խաղաղապահներն են հաց հասցրել։  

«ՉԻ». Դե, քանի որ իշխանություններն արդեն հայտարարել են, որ էս ճամփա փակելը ստից հարց է, ժամանակն է, որ հարմարվելով նոր իրողություններին՝ փոխենք երկրի կառավարման համակարգը, այն դարձնենք ավանակապետություն:

Այսինքն՝ պետք է շեշտակի ավելացնել ավանակների քանակը: Երկրում ավանակաբուծարանների ցանց ստեղծել, բազմացնել ու հատկացնել այն համայնքներին, որտեղ ավանակը տրանսպորտի հիմնական միջոցը պետք է լինի: Իմիջիայլոց, էկոլոգիապես շատ մաքուր տրանսպորտ է: 100 կիլոմետրին մի գրամ բենզին էլ չի ծախսում, բայց էշի պես աշխատում է:

Դրա հիման վրա էլ կարելի է տուրիզմի նոր ճյուղ զարգացնել: Մարդիկ գնում, հասնում են Հնդկաստան, մի հատ բլնգած փիղ նստում, հավայի փող ծախսում, թող գան մեր մոտ, ավանակ վարձեն, քշեն, օրինակ՝ Գորիսից դեպի Շուռնուխ կամ Վերին Շորժայից դեպի Գավառ: Ընտիր հեռանկարներ կբացվեն: 

Հետո ավանակը մի հատ լավ խասյաթ ունի. չի թաքցնում, որ ինքը ավանակ է: Ի տարբերություն Հայաստանը դեպի ավանակապետություն տանողների: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ