...

ՀՅԴ-ի լափամանը դատարկ է

ՀՅԴ-ի լափամանը դատարկ է

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով խորհրդարանում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու գործընթացին, ասել է. «Իշխանությունը հակաօրինական ճանապարհով գնում է դատական իշխանությունը նվաճելու և յուրացնելու հակասահմանադրական ճանապարհով։ Իհարկե, իշխանությունն իրենց գործողությունները փորձում է տեղավորել դատական համակարգը բարեփոխելու, արդարություն հաստատելու կամ հանրային պահանջի անվան տակ, բայց դա ազնիվ չէ»:

«ՉԻ». Իհարկե: Երբ նախորդ գումարման խորհրդարանը ափալ-թափալ, օրենքի խախտումով Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ էր ընտրում` նույնիսկ վերջինիս պատգամավորական լիազորությունները չհասցնելով դադարեցնել, հանրապետականներին սպասարկող դաշնակները երևի դա էին ազնիվ համարում: Որովհետև կերակրվում էին իշխանական լափամանից: 

Երբ 20 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իշխանությունը յուրացնելով ու հակասահմանադրական բոլոր հնարավոր և անհնար քայլերը իրականացնելով, հավերժացնում էին իրենց իշխանությունը, այդ երկուսին սպասարկող ՀՅԴ-ն դա էր ազնիվ համարում: Որովհետև կերակրվում էին իշխանական լափամանից: 

Երբ 20 տարի շարունակ նախկին վարչախմբերը դատական իշխանությունը դարձրել էին իրենց հլու-հնազանդ գործիքը, այդ նույն վարչախմբերի հլու-հնազանդ գործիք ՀՅԴ-ն էլի ամեն ինչ ազնիվ էր համարում: Իշխանական լափամանը այդպիսի զորություն ուներ:

Իսկ Հրայր Թովմասյանի ապօրինություններին վերջ տալը դաշնակները համարում են հակասահմանադրական. լափամանը դատարկ է:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5487 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ