...

Հյուրերիդ տանեիր Ջերմուկ

Հյուրերիդ տանեիր Ջերմուկ

Այսօր Երևանում տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ընդլայնված կազմով հանդիպումը: 

«ՉԻ». Ընդունող երկիրն է որոշում, թե իր պետության ո՛ր քաղաքում անցկացնի այս մակարդակի գագաթնաժողովները: Օրինակ՝ նույն Ռուսաստանը այսպիսի հանդիպումները հաճախ անցկացնում է Սանկտ-Պետերբուրգում կամ Սոչիում, Բելառուսը՝ Գոմելում, իսկ Ղըրղզստանը՝ Իսիկ Կուլ լճի ափին:

Ստեղծված իրավիճակում լավագույն որոշումը կլիներ ԵԱՏՄ վարչապետներին Ջերմուկ տանելը: Թող գնային Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը և իրենց աչքերով տեսնեին, թե որ հատվածում է թշնամին փորձում երկու կեսի բաժանել դաշնակից երկիրը: Համ էլ կհամոզվեինք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է այցելել Սյունիք, վերջինս չի արժանացել Արցախի ճակատագրին:

Սա մի փոքր մխիթարանք կլիներ, որ գործող իշխանությունը մինչև վերջ չի կզել: Բայց՝ ոչ, դուխով գլխարկը միայն տունը դնելու համար է, այն պիտանի չէ օտարազգի հյուրերին դիմավորելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   523 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ