...

Վերարտադրված քո Հայաստան

Վերարտադրված քո Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է. «Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, որ պետք է վերարտադրել սահմանը»:

«ՉԻ». Այսինքն, Փաշինյանն ասում է, որ չգիտի, թե որն է մեր ինքնիշխան տարածքը: Երևի կախված է Ալիևի կամքից, նայած, թե ոնց կվերարտադրի սահմանը: 

Կարող է այնպես վերարտադրվի, որ մի ամբողջ մարզ կամ մարզեր մնան Հայաստանից դուրս, Փաշինյանն էլ ասի՝ նայեք, սահմանը վերարտադրված է, ոչ մի միլիմետր չենք տվել: Մալադեց:

Իմիջիայլոց, սա նոր տերմին է՝ սահմանի վերարտադրություն: Կարծես խոսքը հաստոցների վերարտադրության մասին է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ